Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառներն առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի ղեկավարությամբ, կարծում են, որ սպորտով զբաղվող մարդկանց հիշողությունը լավանում է, քանի որ գլխուղեղ է մատակարարվում Բ կատեպսին սպիտակուցը, որն արտադրվում է մկանային բջիջներում:

Վազքից հետո մկների, կապիկների ու մարդկանց մոտ արյան մեջ ավելանում է այդ սպիտակուցի մակարդակը, իսկ մկների վրա արված փորձարկումները ցույց են տալիս, որ սպիտակուցն, իրոքն կարող է մկաններից գլխուղեղ հասնել: Իմանալով այդ մասին՝ գիտնականները համեմատել են «նորմալ» մկներին ու այն մկներին, որոնց օրգանիզմն ունակ չէ կատեպսին Բ արտադրել: Կենդանիների մի մասը այդ փորձի ժամանակ քիչ էր շարժվում, իսկ մյուսները կանոնավոր վազում էին վազքուղով:

Դրանից հետո փորձի շրջանակում կրծողները պետք է կատարեին առաջադրանք Մորիսի լաբիրինթոսում, որտեղ անհրաժեշտ էր հասնել ջրի տակ թաքնված հարթակին: Մի քանի օր շարունակ կատարելով այդ առաջադրանքը, առողջ մկները լավ վարժվել էին ու հեշտությամբ էին գտնում հարթակը: Սկզբում ինտենսիվ վազող, իսկ հետո լաբիրինթոս գնացող առողջ մկներն ավելի արագ էին հասկանում՝ ինչպես հասնել հարթակին, իսկ այն մկները, որոնց օրգանիզմը կատեպսին Բ չի արտադրում, չէին կարողանում հիշել դրա տեղը:

Այսպիսով, գիտնականներին հաջողվել է ցույց տալ կապը մարզումների, հիշողոթյան բարելավման ու կատեպսին Բ-ի միջեւ: Այս կապերը կան նաեւ մարդկանց մոտ. նրանք, ովքեր չորս ամսվա ընթացքում կանոնավոր սպորտով են զբաղվել, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել հիշողության թեստերում, կատեպսին Բ-ի մակարդակն նրանց մոտ ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր քիչ էին շարժվում:

Այդուհանդերձ, կատեպսին Բ սպիտակուցի դերը դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, նաեւ բավականաչափ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով է այդ սպիտակուցը հաղթահարում հեմատոէնցեֆալիկ խոչընդոտը: Բացի դրանից, գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն` արդյո՞ք տարիքի հետ սպիտակուցի մակարդակը փոխվում է եւ ինչպես է այն գործում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----8sbejf1b9b0a3g.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնած ժամանակ ուղեղի խթանումը հոսանքով բարելավում է հիշողությունը. գիտնականներ. 1in.am
Քնած ժամանակ ուղեղի խթանումը հոսանքով բարելավում է հիշողությունը. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, որ մարդու հիշողությունը բարելավվում է, երբ ուղեղը ենթարկվում է էլեկտրական լիցքի՝ հայտնում է gogetnews.info-ն: Համապատասխան եզրակացությամբ մասնագետները հանդես են եկել...

Գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել. 1in.am
Գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել. 1in.am

Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի և Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը...

Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am
Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ Նիդերլանդների բժիշկները հայտնել են, թե որն է տեղեկատվությունը հիշելու գործուն ու մատչելի միջոցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Հակաբիոտիկները վատացնում են հիշողությունը. հետազոտություն. 1in.am
Հակաբիոտիկները վատացնում են հիշողությունը. հետազոտություն. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների երկարատև ընդունումը վատացնում է հիշողությունը: Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման. news.am
Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման. news.am

Հակաբիոտիկների երկարատեւ կուրսը, որը ոչնչացնում է աղիքային մանրէները, նաև դանդաղեցնում է ուղեղի նոր բջիջների առաջացումը, պարզել են Գերմանիայում մոլեկուլային բժշկության կենտրոնի կենսաբանները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ուղեղը ջնջում է հիշողությունները` նորն ընդունելու. 1in.am
Ուղեղը ջնջում է հիշողությունները` նորն ընդունելու. 1in.am

Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածը ցույց է տվել, որ սովորելու ընթացքում ուղեղը ջանում է մոռանալ ստացած տեղեկատվությունը: Պաբլո դե Օլավիդեի անվան համալսարանի և Եվրոպական մոլեկուլյար...

Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը. 1in.am
Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը. 1in.am

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողության հետ կապված տարիքային խնդիրներն անհատական են: Այդ պատճառով անհրաժեշտ է երիտասարդ տարիքից ձեռնարկել միջոցառումներ՝ այն բարելավելու...

Ինչպես են ձևավորվում հիշողությունները. գիտնականներ.1in.am
Ինչպես են ձևավորվում հիշողությունները. գիտնականներ.1in.am

Գերմանացի գիտնականների նոր հետազոտությունն օգնել է հասկանալ, թե մարդու մոտ ինչպես են ձևավորվում հիշողությունները: Տյուբինգենի համալսարանին կից Werner Reichardt Centre for Integrative Neuroscience կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ի՞նչն է հիշողությանը ստիպում ավելի արագ աշխատել. գիտնականներ. 1in.am
Ի՞նչն է հիշողությանը ստիպում ավելի արագ աշխատել. գիտնականներ. 1in.am

Տեխասի համալսարանի գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են հիշողությունների արագ շարժիչ մեխանիզմ: Այս մասին հայտնում է Neuron ամսագիրը: Գիտնականները հայտնում են, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված՝ գործողության...

Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ. 1in.am
Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ. 1in.am

Գտնվելով մարդկանց խմբի մեջ՝ մարդը կարող է հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել: Այս մասին հայտարարել են ամերիկացի հոգեբանները համապատասխան հետազոտությունների հիման վրա՝ հայտնում է...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Լավ հիշողությունը սրում է սթրեսի հանդեպ մարդու արձագանքը
Լավ հիշողությունը սրում է սթրեսի հանդեպ մարդու արձագանքը

2001 թ. Կանադայում ինքնաթիռ է կործանվել: 306 մարդ, ովքեր գտնվել են Air Transat ընկերության ինքնաթիռի վրա, 25 րոպե արտակարգ դրության մեջ են հայտնվել: 18 ուղևորներ և անձնակազմի անդամներ վիրավորվել են: Ինքնաթիռի վրա է գտնվել...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Սթրես
Մարդը քնից հետո ավելի լավ է հիշում մոռացված բաները. գիտնականներ. 1in.am
Մարդը քնից հետո ավելի լավ է հիշում մոռացված բաները. գիտնականներ. 1in.am

Հետևելով ուղեղի աշխատանքին՝ գիտնականները եզրակացրել են, որ քնից հետո մենք կարող ենք հիշել նույնիսկ վաղուց մոռացված բաները: Նեյրոֆիզիոլոգների հոդվածը...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
В4 վիտամինը նպաստում է հիշողության զարգացմանը. 1in.am
В4 վիտամինը նպաստում է հիշողության զարգացմանը. 1in.am

Հիշողության զարգացմանը նպաստում է В4 վիտամինը։ Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Բոստոնի համալսարանի աշխատակիցները...

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ
Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից. med.news.am
Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից. med.news.am

Ճանաչված տետրիս խաղը կարող է օգնել ազատվել տհաճ ու հետապնդող հիշողություններից` դրանով իսկ նվազեցնելով հետտրավմատիկ սթրեսային խախտումների...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ